«Բարսելոնան» մտածում է վաճառել Ալեխանդրո Բալդեին

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեին ապագայում վաճառելու տարբերակը:

Sport-ի տեղեկություններով՝ նոր պայմանագիր ստորագրելուց առաջ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը վստահեցրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը, որ եթե ակումբին մեծ եկամուտ բերի, Բալդեի վաճառքը կարող է լինել։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ներկայումս չի մտածում իսպանացուն վաճառելու մասին, սակայն ապագայում դա կարող է փոխվել, եթե ակումբին մեծ գումար պետք լինի։ Ընդ որում, «Բարսելոնան» արդեն գիտի, որ Պրեմիեր Լիգայի թիմերից մեկը պատրաստ է աստղաբաշխական գումար վճարել Բալդեի համար։