«Սևիլիայի» նախկին հարձակվող Լուիս Ֆաբիանոն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը։ Բրազիլացին կարծում է, որ եթե ինքը լիներ նորվեգացու տեղը, նույնպես կխփեր բոլոր գոլային ռեկորդները։
«Ես նույնպես կխփեի բոլոր գոլային ռեկորդները, որոնք ունի Հոլանդը: Հաշվի առնելով այն հնարավորությունները, որոնք նա ստանում է Գվարդիոլայի թիմում՝ «Մանչեսթեր Սիթիում»։ Հոլանդը ունի 30 հնարավորություն և խփում է երեք գոլ։ Եթե 30 հնարավորություն ունենայի, 10-20 գոլ կխփեի»,- Ֆաբիանոյի խոսքերը մեջբերում է Goal-ը։
«Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 71 խաղում Էրլինգ Հոլանդը դարձել է 69 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։