«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման բացատրել է Մադրիդի «Ռեալից» Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու պատճառները։
«Ես եկել եմ Սաուդյան Արաբիա ոչ միայն ֆուտբոլ խաղալու, այլև մասնակցելու հսկայական սպորտային նախագծի: Սաուդյան Արաբիան իմ երկրորդ տունն է, և
մարդիկ այստեղ հիանալի են, նրանք սիրում են ֆուտբոլը և լի են կրքով»,- «Ոսկե Գնդակի» դափնեկրի խոսքերն է մեջբերում As-ը։
Հիշեցնենք, որ «Ոսկե Գնդակի» դափնեկիրն արաբական ակումբ է տեղափոխվել այս ամառ։ «Ալ-Իթթիհադի» կազմում անցկացրած 13 խաղում հարձակվողը խփել է 9 գոլ՝ կատարելով 4 գոլային փոխանցում: