EURO-2024. Սլովենիան համառ պայքարում հաղթեց Ղազախստանին ու նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր

Եվրո-2024-ի ընտրական փուլի խմբի վերջին տուրում Սլովենիան սեփական հարկի տակ մրցեց Ղազախստանի դեմ։

Հանդիպումից առաջ Սլովենիան 19 միավորով 3-րդն էր, իսկ Ղազախստանը 1 միավոր էր զիջում։

Անգամ ոչ-ոքին նրանց ձեռնտու էր, բայց սլովենացիները շատ դժվարին պայքարում կարողացան խաղավարտիմ հաղթանակ կորզել։

Եվրո-2024-ի ընտրական փուլ. 

Սլովենիա – Ղազախստան 2:1 (1:0)

1:0 Բենժամին Շեշկո (11 մետրանոց), 41’

1:1 Ռամազան Օրազով, 48’

2:1 Բենժամին Վրբիչ, 86’