Ջուդ Բելինգհեմը ցանկանում է խաղալ «Կադիսի» հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը պատրաստ է օգնել իր թիմին «Կադիսի» դեմ առաջիկա խաղում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը», ամենայն հավանականությամբ, կգնա նման ռիսկային քայլի՝ թիմում ստեղծված իրավիճակի պատճառով։

Նշենք, որ մի քանի առանցքային ֆուտբոլիստներ այս պահին գտնվում են ակումբի հիվանդանոցում։

Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։