Հայտնի է, թե քանի խաղ վնասվածքի պատճառով բաց կթողնի Ալեսանդրո Բաստոնին

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին բաց կթողնի իր թիմի հաջորդ հանդիպումներից առնվազն երեքը։

Sky Sport Italia-ի տեղեկություններով՝ վերջին փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ իտալացին հաստատ չի օգնի իր թիմին «Յուվենտուսի», «Բենֆիկայի» և «Նապոլիի» հետ հանդիպումներում։

Հիշեցնենք, որ Բաստոնին շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից։