Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ֆելիպե Մելոն արձագանքել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հերթական հաղթանակին «Ոսկե Գնդակ» անվանակարգում։
«Լեոն այլևս չունի այն արագությունը, ինչ ուներ մի քանի տարի առաջ։ Բայց նա դեռ շատ լավ է կարդում խաղը և որոշ բաներ նույնիսկ ավելի լավ է տեսնում, քան նախկինում էր: Մեսսին դեռ լավագույնն է աշխարհում։ Այդ իսկ պատճառով նա նվաճեց «Ոսկե Գնդակը», – Ֆելիպեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Հոկտեմբերի վերջին Փարիզում կայացել է «Ոսկե Գնդակի» հանձնման արարողությունը։ Մեսսին իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ նվաճեց այս մրցանակը։