Միկել Արտետա. «Մեսսին ֆուտբոլի պատմության ամենաազդեցիկ ֆուտբոլիստն է»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր կարծիքով արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ով վերջերս ստացել է իր ութերորդ «Ոսկե Գնդակը»։

«Մեսսին առաջինն է։ Իմ կարծիքով, Լիոնելը ֆուտբոլի պատմության ամենաազդեցիկ ֆուտբոլիստն է։ Ես երբեք չեմ տեսել, որ որեւէ մեկը խաղադաշտում անի այն, ինչ նա անում է այսքան տարի»,- հաղորդում է Planet Football-ի իսպանացի մասնագետը։

Մեսսին ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրը ՄԼՍ-ի ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։