Լոթար Մատեուսը բացահայտել է Ջուդ Բելինգհեմի հաջողության պատճառը Մադրիդի «Ռեալում»

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Լոթար Մատեուսը խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղի մասին։

«Ջուդը «Ռեալում» այլ կերպ է խաղում, քան Դորտմունդում: «Բորուսիայում» նա հիմնական առաջատարն էր և անընդհատ ճնշման տակ էր։ Մադրիդի «Ռեալում», բացի նրանից, շատ աստղեր կան։ Ուստի նրա համար ավելի հեշտ է խաղալ Մադրիդում, որտեղ թիմակիցները նրա վրայից վերցնում են առաջնորդի դերը»,- գերմանացու խոսքերն է փոխանցում Talksport-ը։

Բելինգհեմը միացավ Մադրիդի «Ռեալին» անցած ամառ 103 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում 20-ամյա անգլիացին անցկացրել է 14 հանդիպում, դարձել 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։