Քրիստոֆեր Նկունկուն շատ մոտ է խաղադաշտ վերադառնալուն

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն շատ մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Լրագրող Նիզար Կինսելլայի տեղեկություններով՝ ֆրանսիացին վերսկսել է թիմային մարզումները Մաուրիսիո Պոչետինոյի թիմի հետ։

Հիշեցնենք, որ Նկունկուն շարքից դուրս էր մնացել մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ ծնկի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ընկերական խաղում։ Ֆրանսիացուն վիրահատություն է պահանջել, ինչը նրան երկար ժամանակ դուրս է թողել շարքից։

Սպասվում է, որ Նկունկուն «Չելսիի» կազմում իր նորամուտը կնշի դեկտեմբերի սկզբին, երբ նա օպտիմալ մարզավիճակում լինի: