Թիերի Անրի. «Քիչ գոլերը Լիգա 1-ը դարձնում են ձանձրալի մրցաշար»

Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին կիսվել է Ֆրանսիայի առաջնությունում ֆուտբոլի մակարդակի մասին իր կարծիքով։

«Չեմ ուզում ասել, որ շատ գոլերի բացակայությունը Լիգա 1-ը դարձնում է ձանձրալի մրցաշար։ Բանն այն է, որ Լիգա 1-ում չկան թիմերի ակտիվ գործողություններ, շատ քիչ հարվածներ դարպասին»,- լեգենդար հարձակվողի խոսքերն է փոխանցում Sportskeeda-ն։

Ֆրանսիայի առաջնության 12 տուրերի արդյունքներով ՊՍԺ-ն 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Նիցցան» 26 միավորով երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը եզրափակում է «Մոնակոն» (24):