«Թոթենհեմը» իր ֆուտբոլիստին կառաջարկի՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստին գնելու համար

«Թոթենհեմը» կարող է «Բարսելոնային» առաջարկել իր ֆուտբոլիստին՝ Ռաֆինյայի դիմաց։

Բրազիլացի վինգերը դարձել է «Թոլենհեմի» տրանսֆերային թիրախը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր: Սակայն, ըստ Sport-ի, «Թոթենհեմը» մտադիր չէ Ռաֆինյայի համար 70 միլիոն եվրո վճարել, ինչպես պահանջում է «Բարսելոնան», ուստի գործարքում կարող է ներառվել մեկ այլ ֆուտբոլիստ՝ կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն։

Transfermarkt պորտալը 25-ամյա արգենտինացու արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Ռոմերոն մասնակցել է «Թոթենհեմի» 11 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Աշխարհի չեմպիոնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։