Գավին այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Իսպանիայի ու «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, ըստ ամենայնի, այս մրցաշրջանում այլեւս խաղադաշտ դուրս չի գա։

19-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է կիրակի օրը կայացած Եվրո-2024-ի ընտրական փուլի Վրաստանի դեմ խաղի 26-րդ րոպեին։ Առաջին հետազոտությունները ցույց տվեցին, որ վնասվածքը կարող է շատ լուրջ լինել, և այժմ, ինչպես հայտնում է Diario AS-ը, հաստատվել են մտավախությունները՝ Գավին պատռել է խաչաձև կապանները։

Վերականգնումը կտևի վեցից ութ ամիս։ Այսպիսով, ֆուտբոլիստը չի հասցնի մարզավիճակ ձեռք բերել մինչև ընթացիկ ակումբային մրցաշրջանի ավարտը։