Խորվաթիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի Սլովակիայի մրցավարական թիմը։
Հանդիպման գլխավոր մրցավարն է Իվան Կրուզլյակը, մրցավարների օգնականներ՝ Բրանիսլավ Գանկոն և Յան Պոզորը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Մարտին Դոհալը։ Պաոլո Վալերին (Իտալիա) նշանակվել է VAR մրցավար, իսկ Դանիելե Սիֆին (Իտալիա)՝ VAR մրցավարի օգնական։
Խորվաթիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: