Անդրե Օնանան հույս ունի, որ կկարողանա խաղալ «Էվերթոնի» դեմ

Դարպասապահ Անդրե Օնանան մեջքի ստորին հատվածի վնասվածք է ստացել Կամերունի հավաքականի դեմ խաղում։

ESPN-ի փոխանցմամբ՝ Օնանան մոտ օրերս բուժզննում կանցնի։ Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստը հույս ունի, որ կկարողանա մարզավիճակում լինել «Էվերթոնի» դեմ թիմի հաջորդ հանդիպմանը։

Պրեմիեր Լիգայի «Էվերթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ նոյեմբերի 26-ին։ «Կարմիր սատանաներն» այժմ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Անդրե Օնանան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում բաց է թողել 30 գոլ։