«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում վատ ելույթից հետո խոսել է ակումբի ղեկավարության տրանսֆերային ծրագրերի մասին։
«Ես կարող եմ երկրպագուներին խոստանալ, որ մենք ստիպված չենք լինի ֆուտբոլիստներ վաճառել, քանի որ շատ հեռու չենք գնացել Չեմպիոնների Լիգայում», – նախագահի խոսքերն է մեջբերում Record-ը:
Կոշտան նաև նշել է, որ Եվրոպայում նման խաղը չի ազդի թիմի ընթացիկ մրցաշրջանի ծրագրերի վրա։ Չորս տուրից հետո «Բենֆիկան» խմբում ոչ մի միավոր չի վաստակել։ Առաջնության 11 տուրերի արդյունքներով լիսաբոնյան թիմը 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։