«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գնել մադրիդյան գրանդի հարձակվողին

Վերջին շրջանում խոսակցություններն ակտիվորեն կապում են Անտուան ​​Գրիզմանին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Ինչպես փոխանցում է Transfer News Live-ը՝ Mundo Deportivo-ին հղումով, «կարմիր սատանաները» ցանկանում են օգտվել այն հանգամանքից, որ Գրիզմանի գործող պայմանագրում «Ատլետիկոյի» հետ նախատեսված է 25 միլիոն եվրո հրաժարագին: Նման բարձր կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստի համար սա մեծ գումար չէ։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է խնդրել Ռաֆայել Վարանին խոսել Անտուան ​​Գրիզմանի հետ և համոզել նրան տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»:

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: