Էվան Ֆերգյուսոնը հայտնվել է մի շարք բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում

«Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը հայտնվել է մի շարք բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում, ինչի մասին գրել է անգամ տրանսֆերային գուրու Ֆաբրիցիո Ռոմանոն:

Սակայն 19-ամյա հարձակվողին հնարավոր չէ գնել «ճայերից» առանց ակումբի համաձայնության։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, նոյեմբերին ստորագրված Ֆերգյուսոնի նոր պայմանագրում նման տարբերակ չի ներառվել։

Անգլիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի 11 խաղում Էվան Ֆերգյուսոնը խփել է 5 գոլ։ Այժմ թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը։ Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը Էվան Ֆերգյուսոնին գնահատում է 65 մլն եվրո։