Ռաֆայել Լեաուն պատմել է, թե ինչպես է երկրպագուն համբուրել իր ոտքը

Պորտուգալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն պատմել է, թե ինչպես է երկրպագուն մի անգամ համբուրել իր ոտքը։

Ըստ Լեաուի՝ նա այդ պահին իրեն շատ անհարմար ու տարօրինակ է զգացել։

«Պորտուգալացի ընկերներիս հետ ռեստորանում էինք: Եվ դուրս գալու ժամանակ ինձ նկատեց մի երիտասարդ տղա՝ «Միլանի» երկրպագու։

Նա բղավեց «Ռաֆա, Ռաֆա», և հետո հարցրեց ինձ՝ արդյոք նա կարող է համբուրել իմ ոտքը: Նա արագ իջավ ծնկի և մինչ ես զարմանքից չգիտեի ինչ անել, նա համբուրեց իմ սպորտային կոշիկները։

Ես ինձ շատ տարօրինակ էի զգում, չգիտեի ինչպես արձագանքել», – Լեաուի խոսքերը մեջբերել է pianetamilan.it-ը: Լեաուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։