Քրիս Սմոլինգը ձմռանը կարող է հեռանալ «Ռոմայից»

Պաշտպան Քրիս Սմոլինգը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Ռոմայից»:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Ա Սերիայի ակումբը պատրաստ է հունվարին քննարկել Սմոլինգի համար առաջարկները:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Սմոլինգը համապատասխան չէ հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Միաժամանակ, առողջական խնդիրների պատճառով անգլիացին գրեթե երեք ամիս է, ինչ դաշտ չի մտել։ 33-ամյա Քրիս Սմոլինգին Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները գնահատում են 8 միլիոն եվրո։