«Ալ-Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը «Արսենալում» դարձել է Միկել Արտետայի տրանսֆերային թիրախը:
Պորտուգալացու գլխավոր հավակնորդը համարվում էր «Նյուքասլը», որը պլանավորում էր ֆուտբոլիստին վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն նախկինում նույնպես հաղորդվում էր «զինագործների» հետաքրքրության մասին։ Sport-ի թարմացված տեղեկությունների համաձայն՝ Արտետան անձամբ է հետաքրքրված Նևեշի տրանսֆերով. նա արդեն խնդրել է 26-ամյա ֆուտբոլիստին գնել ձմռանը «Արսենալի» ղեկավարությունից:
Անցած ամառ Ռուբեն Նևեշին «Ալ-Հիլալը» ձեռք բերեց «Վուլվերհեմփթոնից» 55 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը