Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի վերջին խաղում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։

Հայաստանի ազգային հավաքականը այսօր՝ նոյեմբերի 20-ին, մեկնեց Խորվաթիա։ Հանդիպումը նոյեմբերի 21-ին է, ժամը՝ 23:45-ին։

Նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ուելսի հետ տանն ու այլևս հնարավորություն չունի՝ ուղեգիր վաստակելու։