Փոլ Սքոուլզը բացատրել է Մեյսոն Մաունթի անհաջողությունների պատճառները «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Փոլ Սքոուլզը խոսել է Մեյսոն Մաունթի խնդիրների մասին։

24-ամյա ֆուտբոլիստը միացել է «կարմիր սատանաներին» հուլիսին՝ տեղափոխվելով «Չելսիից» 64 միլիոն եվրոյի դիմաց: Անգլիացի կիսապաշտպանը դեռ չի կարողացել արդարացնել սպասելիքները՝ նա հաճախ չի հայտնվում մեկնարկային կազմում ու ընդամենը մեկ գոլային փոխանցում է կատարել։

«Կարծում եմ, որ նա կխաղա հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, որը զբաղեցնում է Ֆերնանդեշը: Նրանց միաժամանակ օգտագործումը բավականին վտանգավոր է, քանի որ այն խախտում է հավասարակշռությունը խաղադաշտի միջնամասում։ Ակնհայտ է, որ դա չի աշխատում, ինչպես սպասվում էր: Մաունթին խաղալու համար պետք է երկու պաշտպանական կիսապաշտպաններ, որոնք կխաղան նրա թիկունքում»,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում UtdDistrict-ը: