Լիոնել Մեսսին 34 տարեկանից մեծ ֆուտբոլիստների ցուցակում ամենաթանկն է

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 34+ տարիքային կատեգորիայի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Այս մասին ասվում է Transfermarkt պորտալի հրապարակած նյութում։

36-ամյա Մեսսին, ով վերջերս նվաճեց իր կարիերայի ութերորդ «Ոսկե Գնդակը», գնահատվում է 35 միլիոն եվրո։ Երկրորդ տեղը զբաղեցնում է 35-ամյա Ռոբերտ Լևանդովսկին՝ 30 միլիոն եվրո արժեքով։ Լավագույն եռյակը եզրափակում են Կարիմ Բենզեման և Կրիշտիանու Ռոնալդուն՝ 35-ամյա ֆրանսիացին և 38-ամյա պորտուգալացին գնահատվում են 15 միլիոն եվրո։

Հինգերորդ տեղում 34-ամյա Թոմաս Մյուլերն է՝ 12 միլիոն եվրո գնահատված արժեքով։