Ժոաու Պալինյան կտեղափոխվի Գերմանիա

Կիսապաշտպան Ժոաու Պալինյան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ֆուլհեմից» կտեղափոխվի «Բավարիա»։ Այս մասին սոցիալական ցանցերում խոսում է լրագրող Պեդրո Ալմեյդան։

Հարկ է հիշեցնել, որ ամռանը լուրերը ակտիվորեն կապում էին Պալինյային «Բավարիայի» հետ, սակայն տրանսֆերը չկայացավ։ Ավելին, ամառային պատուհանի փակվելուց անմիջապես հետո 28-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ։

Ժոաու Պալինյան ավելի վաղ ասել էր, որ հպարտ է իր նկատմամբ «Բավարիայի» հետաքրքրությամբ։ Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալի մասնագետները Ժոաու Պալինյոյին գնահատում են 55 միլիոն եվրո։