Էրիկ Դայերը նշել է, որ «Սպորտինգը» իր տունն է

Էրիկ Դայերը նշել է, որ «Սպորտինգը» իր տունն է, և որ իր վերադարձը Պորտուգալիա անխուսափելի է։

Ինչպես հաղորդում է O Jogo-ն, լիսաբոնյան ակումբը դիտարկում է Դայերին իրենց թիմ վերադարձնելու հնարավորությունը: Դա կարող է տեղի ունենալ ամռանը, երբ ավարտվի պաշտպանի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ, և նա դառնա ազատ գործակալ։

Էրիկ Դայերը հունվարին դառնում է 30 տարեկան։ Պաշտպանը, ով կարող է գործել նաև կիսապաշտպանությունում, «Թոթենհեմում» հանդես է գալիս 2014 թվականի ամռանից՝ «Սպորտինգից» տեղափոխվելուց հետո։ Ներկա պահին «Սպորտինգը» Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։