«Վեսթ Հեմը» կարող է պայմանագիր կնքել «Լիվերպուլի» նախկին հարձակվողի հետ

«Վեսթ Հեմը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձում է ուժեղացնել հարձակվողական գիծը:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, լոնդոնյան ակումբը հունվարին կարող է պայմանագիր կնքել Դոմինիկ Սոլանկեի հետ: Այժմ այս հարձակվողը խաղում է «Բորնմութում»:

Նա «Չելսիի» ակադեմիայի սան է, հանդես է եկել «Լիվերպուլում»։ 2023/24 մրցաշրջանի Անգլիայի առաջնությունում Սոլանկեն «Բորնմութի» կազմում անցկացրել է 12 հանդիպում։ Դրանցում հարձակվողը 6 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել: Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 26-ամյա Դոմինիկ Սոլանկեին գնահատում են 20 միլիոն եվրո։