Կանանց Էլ-Կլասիկոյում «Բարսելոնան» ջախջախեց «Ռեալին»

Կիրակի օրը Իսպանիայի կանանց առաջնությունում կայացավ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը:

Կանանց Էլ-Կլասիկոն ավարտվեց կատալոնացիների ջախջախիչ հաղթանակով՝ 5:0 հաշվով։ Առաջին խաղակեսում «Բարսելոնայի» կանանց թիմը խփեց երեք գնդակ, իսկ ընդմիջումից հետո՝ ևս երկու։

«Բարսելոնան» վստահորեն գլխավորում է Իսպանիայի կանանց առաջնությունը։ Նրանք անցած բոլոր 9 հանդիպումներում հաղթել են ընդհանուր 39։2 հաշվով։ «Ռեալը» երկրորդ տեղում է՝ առաջատարից հետ մնալով վեց միավորով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթել էր «Բարսելոնային» Էլ-Կլասիկոյում։