EURO-2024. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 14:0 հաշվով (VIDEO)

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, կայացավ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը՝ Ֆրանսիա – Ջիբրալթար հանդիպումը, Դիդյե Դեշամի թիմը հաղթեց՝ 14։0 հաշվով։

Ֆրանսիայի հավաքականի կազմում իր առաջին գոլը խփեց Զաիր-Էմերին, գրանցվեց մեկ ինքնագոլ, ինչպես նաև աչքի ընկան՝ Մարկուս Թյուրամը, Ջոնաթան Կլաուսը, Ուսման Դեմբելեն, Յուսուֆ Ֆոֆանան, Ադրիեն Ռաբիոն, Օլիվյե Ժիրուն և Կինգսլի Կոմանը դուբլ ձևակերպեցին, իսկ Մբապպեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։