Ալբանիայի հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել

Ալբանիայի հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։

Ալբանիայի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ կմասնակցի միջազգային խոշոր մրցաշարի։

2024 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցություն են ապահովել նաև Ավստրիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Շոտլանդիայի, Թուրքիայի, Անգլիայի, Հունգարիայի, Սլովակիայի և Գերմանիայի հավաքականները։