Լուկա Մոդրիչը խոսել է ակումբում իր ձեռքբերումների մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է ակումբում իր ձեռքբերումների մասին։

««Ռեալի» կազմում 500 հանդիպում անցկացնելը անհավանական բան է, միայն քչերին է դա հաջողվել: Երբեք չէի պատկերացնում, որ հինգ անգամ կհաղթեմ Չեմպիոնների Լիգան։ Մենք չենք գիտակցում, թե որքան մեծ են մեր ձեռքբերումները: Սա ֆենոմենալ բան է»,- ասել է 38-ամյա կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» ակումբային ալիքին տված հարցազրույցում։

Խորվաթ ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականին «Թոթենհեմից»։