Մադրիդի «Ռեալը» կարող է երկարաձգել պայմանագիրը Կառլո Անչելոտտիի հետ

Մադրիդի «Ռեալը» կարող է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ, հայտնում է Relevo-ն։

Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը դիտարկում է պայմանագիրը ևս երկու տարով երկարաձգելու տարբերակը։

Իտալացու գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Մադրիդի «Ռեալը» համոզված է, որ իր երիտասարդ թիմին անհրաժեշտ է Անչելոտտիի փորձը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի մասնագետը համաձայնության է եկել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ։