Ռաֆինյան կարիերան լոնդոնյան ակումբում շարունակելու տարբերակ ունի

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա բրազիլացուն հավակնում է «Թոթենհեմը», որը մտադիր է հունվարին պայքարել խաղացողի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները պատրաստ են բաժանվել հարձակվողից։

Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը: Այս մրցաշրջանում հարձակվողը 11 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։