Մադրիդի «Ռեալը» կարող է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ, հայտնում է Relevo-ն։
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը դիտարկում է պայմանագիրը ևս երկու տարով երկարաձգելու տարբերակը։
Իտալացու գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Մադրիդի «Ռեալը» համոզված է, որ իր երիտասարդ թիմին անհրաժեշտ է Անչելոտտիի փորձը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի մասնագետը համաձայնության է եկել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ։