Խվիչա Կվարացխելիան նշել է ամենաուժեղ մրցակցին, ում երբևէ հանդիպել է

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան ասել է, որ Ա Սերիայում խաղում է ամենաուժեղ մրցակիցը, ում երբևէ հանդիպել է։

«Ամենադժվար մրցակիցը, որին ես երբևէ հանդիպել եմ, Ջովանի Դի Լորենցոն էր մարզումների խաղադաշտում: Հուսով եմ, որ երբեք ստիպված չեմ լինի խաղալ նրա դեմ»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Այս մրցաշրջանում 22-ամյա վրացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։