Կիլիան Մբապպեն հրաժարվել է մեծ բոնուսից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հրաժարվել է բոնուսից, որը կարող էր ստանալ ակումբից, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆրանսիացին չի ստանա 80 միլիոն եվրո բոնուսներ, որոնք կարող էր վաստակել փարիզցիների հետ պայմանագրով։ Այս որոշումը կայացրել է անձամբ՝ ֆուտբոլիստը։

Նշվում է, որ Մբապպեն այս կերպ ցանկանում է ցույց տալ, որ փողն իր համար առաջին տեղում չէ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 15 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։