EURO-2024. Հայաստան – Ուելս․ Ավարտվեց առաջին խաղակեսը

EURO-2024-ի ընտրական փուլի 9-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցում է Ուելսի ընտրանու դեմ։

Առաջին կեսի սկզբում Լուկաս Սելարայանը շքեղ գոլի հեշինակ դարձավ՝ առաջ մղելով մեր ընտրանուն։

Խաղի մնացած մասում մեր հավաքականը գրագետ ֆուտբոլ խաղաց՝ թույլ չտալով Ուելսին խաղալ իր ֆուտբոլը, սակայն ավելացված ժամանակում Ուելսը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Նաիր Թիկնիզյանը։

Այս պահին մրցաշարային աղյուսակում Հայաստանը չորրորդն է 8 միավորով, Ուելսն ունի 11 միավոր, Խորվաթիան՝ 10։ Առաջատարը Թուրքիան է 16 միավորով, ով արդեն վաստակել է Եվրո-2024-ի ուղեգիր։