EURO-2024. Հայաստանն ու Ուելսը ոչ-ոքի խաղացին

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը EURO-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում մրցեց Ուելսի ընտրանու դեմ։

Հայաստանի հավաքականը հանդիպման 5-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում գոլ բաց թողեց։

Երկրորդ կեսում մեր ընտրանին մի քանի հիանալի պահ ունեցավ, սակայն գոլ խփել չհաջողվեց:

Այս խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականը D խմբում 7 միավորով 4-րդն է, իսկ Ուելսը՝ 11 միավորով 2-րդը։

Եվրո-2024-ի ընտրական փուլ․

Հայաստան – Ուելս 1:1 (1:1)

1-0 Լուկաս Սելարայան, 5’

1:1 Նաիր Թիկնիզյան (ինքնագոլ), 45+1