Լոնդոնի «Արսենալը» շարունակում է բանակցել պաշտպան Բեն Ուայթի հետ նոր պայմանագրի շուրջ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ կողմերի միջև բանակցությունները դրական են ընթանում։ Աղբյուրը հայտնում է, որ կողմերը դեռ շատ հեռու են վերջնական համաձայնությունից, սակայն ամեն ինչ գնում է նրան, որ Ուայթը ստորագրի նոր պայմանագիրը։
Գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է Բենին ավելի երկար պահել։ Հիշեցնենք, որ Ուայթի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արսենալ» է տեղափոխվել «Բրայթոնից»։