Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Վինիսիուսը

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը շարքից դուրս է մնացել մոտ 6 շաբաթով։

Լրագրող Մարիո Կորտեյանայի տեղեկություններով՝ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել։

Նշենք, որ Վինիսիուսը ազդրի երկգլուխ մկանի պատռվածք է ստացել: Այս մասին ասվում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ։ Այսպիսով, Վինիսիուսը բաց կթողնի 2023 թվականի մնացած մասը եւ չի կարողանա օգնել «Ռեալին» այս ընթացքում։