«Թոթենհեմը» որոշում է կայացրել Ռիշարլիսոնի ապագայի վերաբերյալ

Խոսակցությունները կան, որ «Թոթենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնը մոտ է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի հետ պայմանագիր կնքելուն:

Այնուամենայնիվ, հունվարյան տրանսֆերային պատուհանում բրազիլացու տեղափոխությունը Մերձավոր Արեւելք քիչ հավանական է:

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Թոթենհեմը» չի դիտարկում 26-ամյա Ռիշարլիսոնին այս ձմռանը վաճառելու տարբերակը:

2023/24 մրցաշրջանում Ռիշարլիսոնը 11 հանդիպում է անցկացրել «Թոթենհեմի» կազմում։ Դրանցում բրազիլացին 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Ռիշարլիսոնին գնահատում են 40 միլիոն եվրո։