Լիոնել Մեսսին այս ցուցանիշով գերազանցում է Կրիշտիանու Ռոնալդուին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ամենից հաճախն է արժանացել հանդիպման լավագույն ֆուտնոլիստի կոչմանը։

Արգենտինացին 2009 թվականից ի վեր 331 հանդիպումների արդյունքներով ճանաչվել է լավագույնը՝ ռեկորդային ցուցանիշ։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ 176 անգամ, երրորդը՝ Զլատան Իբրահիմովիչը՝ 116, հայտնում է Inter Miami News Hub-ը։ Հաջորդը Էդեն Ազարն է (100), Ռոբերտ Լևանդովսկին (96) և Նեյմարը (90):

Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել այս տարվա հուլիսին։ Նախկինում նա ներկայացնում էր «Բարսելոնայի» և «Պարի Սեն Ժերմենի» գույները։

Ամերիկյան թիմի կազմում անցկացրած 14 խաղում 36-ամյա հարձակվողը խփել է 11 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։