«Բավարիան» տուն է գտել Հարի Քեյնին

Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը կդադարի մնալ թանկարժեք հյուրանոցում, որի համար «Բավարիան» ամեն օր ծախսում է 11 հազար եվրո։

Նրանք գտել են նրա համար տուն, որտեղ Քեյնն ապրելու է իր կնոջ՝ Քեյթի և չորս երեխաների հետ։ Տունը գնահատվում է 29 միլիոն ֆունտ ստերլինգ։

Եվ վերջապես խնդիրը կլուծվի, ինչի մասին կատակով ակնարկել է նրա նոր թիմակից Թոմաս Մյուլերը, ով անգլիացի ռմբարկուի հերթական գոլից հետո ասել է, որ շուտով հյուրանոցի համարում խփած հեթ-տրիկների գբդակները տեղադրելու տեղ չի ունենա։