«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Սաուդյան Արաբիայում։
«Սաուդյան Արաբիան իմ երկրորդ երկիրն է։ Այստեղ մարդիկ հիանալի են, սիրում են ֆուտբոլը և լի են ոգևորությամբ»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Ariyadhiah-ը։
35-ամյա ֆրանսիացին Սաուդյան Արաբիայի առաջնություն է տեղափոխվել ամռանը։ Նա 13 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։