«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է վերադարձնել 27-ամյա գերմանացուն, ով ակումբում հանդես է եկել 2016-ից 2020 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Բավարիա»։
Այս մրցաշրջանում Սանեն անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։