Հայտնի է դարձել, թե որքան բաց կթողնի Էդուարդո Կամավինգան վնասվածքի պատճառով

Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասել է աջ ծնկի արտաքին կողային կապանը։

Սպասվում է, որ նա շարքից դուրս կգա մինչև 2023 թվականի վերջ, իսկ խաղադաշտ կվերադառնա 2024 թվականի հունվարին։

Նոյեմբերի 15-ին 21-ամյա կիսապաշտպանը լքել է ազգային հավաքականի մարզումը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ բախման ժամանակ ծնկի հարվածի պատճառով։

Այս մրցաշրջանում Կամավինգան «Ռեալի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։