Անսու Ֆատին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

Իսպանացի հարձակվող Անսու Ֆատին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»՝ «Բրայթոնում» վարձավճարով հանդես գալուց հետո, հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ կարող է տեղ վաստակել կատալոնացիների մեկնարկային կազմում՝ հաշվի առնելով այս մրցաշրջանում «Բարսայի» հարձակողական խաղացողների թույլ խաղը։

Ակումբը դեմ չէ իսպանացու վաճառքին, եթե առաջարկը 30 միլիոն եվրոյից բարձր լինի։

Անցած ամառ «Բարսան» ցանկանում էր վաճառել Ֆատիին, սակայն ֆուտբոլիստը չցանկացավ հեռանալ, բայց հետո համաձայնեց վարձակալության՝ ապացուցելու, որ ունակ է խաղալ բարձր մակարդակով:

Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում նա «Բրայթոնի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։