Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասել է աջ ծնկի արտաքին կողային կապանը։
Սպասվում է, որ նա շարքից դուրս կգա մինչև 2023 թվականի վերջ, իսկ խաղադաշտ կվերադառնա 2024 թվականի հունվարին։
Նոյեմբերի 15-ին 21-ամյա կիսապաշտպանը լքել է ազգային հավաքականի մարզումը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ բախման ժամանակ ծնկի հարվածի պատճառով։
Այս մրցաշրջանում Կամավինգան «Ռեալի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։