Ուրս Ֆիշերը լքել է «Ունիոն Բեռլինի» գլխավոր մարզչի պաշտոնը

Ուրս Ֆիշերը լքել է «Ունիոն Բեռլինի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

57-ամյա մասնագետը թիմը գլխավորել է 2018 թվականի ամառվանից։ Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մարկո Գրոտեն, ով աշխատում է երիտասարդական թիմի հետ։

Այս մրցաշրջանում թիմը Բունդեսլիգայի վերջին տեղում է՝ 11 հանդիպումներից վաստակելով 6 միավոր։ Չեմպիոնների Լիգայում 1 միավոր վաստակած թիմը C խմբում զբաղեցնում է վերջին հորիզոնականը։