Գարեթ Բեյլը խորհուրդներ է տվել Ջուդ Բելինգհեմին

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը խորհուրդներ է տվել մադրիդյան ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։

«Իմ խորհուրդն է Բելլինհեմին շարունակել խաղալ դաշտից դուրս։ Դուք պետք է համապատասխանեք «Ռեալի» կարգավիճակին։ Դուք պետք է սովորեք շփվել իսպաներենով: Այդ ժամանակ ամեն ինչ ավելի լավ կլինի։

Անձամբ ես դա չարեցի և, հավանաբար, դրա պատճառով սկսվեց իմ անկումը: Ես պարզապես ուզում էի ֆուտբոլ խաղալ և տուն գնալ»,- ուելսցու խոսքերն է փոխանցում Relevo-ն։

Բելինգհեմը համալրել է Մադրիդի «Ռեալի» շարքերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 20-ամյա անգլիացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։